ՀՀովհաննես Վարդանյան

Շրջիկ ախտահանման հենակետեր Արցախում

Շրջիկ ախտահանման հենակետեր Արցախում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր:

Մարտակերտի շրջանում շրջիկ ախտահանման հենակետեր են տեղակայվել՝  Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում, որտեղ հերթապահություն են իրականացնում փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման կից Չափարի փրկարար ջոկը:

Հաթերք-Զարդախաչ խաչմերուկի հատվածում, որտեղ հերթապահություն են իրականացնում Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկը:

Շահումյանի շրջանում շրջիկ ախտահանման հենակետ է տեղակայվել Քարվաճառ-Ծար խաչմերուկի հատվածում, որտեղ հերթապահություն է իրականացնում Շահումյանի հրշեջ-փրկարարական ջոկը:

Նշված հատվածներում բնակավայրեր մուտք գործող և դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարտադիր ախտահանման:

Ավելի վաղ շրջիկ ախտահանման հենակետ էր տեղակայվել նաև Քաշաթաղի շրջանում Միրիկ համայնքի տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում