ԱԱրման Գալոյան

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ կառավարությունում

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: 

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և ներկայացրել հետագա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում