ԹԹերեզա Կասյան

Իտալիայի սահմանը զբոսաշրջիկների համար փակ կլինի մինչև տարեվերջ․ La Repubblica

Իտալիայի սահմանը զբոսաշրջիկների համար փակ կլինի մինչև տարեվերջ․  La Repubblica

Իտալիայի սահմանները  օտարերկրյա զբոսաշրջիկների համար փակ կլինեն մինչև 2020 թվականի վերջը: La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Նրա խոսքով՝ սահմանների բացման որոշումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի զարգացումից և յուրաքանչյուր առանձին պետության քաղաքականությունից:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան խոստովանել է, որ մայիսին հնարավոր կլինի բացել թանգարաններ և երկրի հիմնական տեսարժան վայրերը: Նա, մասնավորապես, նշել է Կոլիզեումը և Պոմպեյը:

Իտալիայում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 25.969-ի: Երկրում վարակի դեպքերի ընդհանուր թիվը 192 994 է: Այս ցուցանիշով  երկիրը զբաղեցնում է երրորդ տեղը՝ ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում