COVID-19-ի սահմանափակումների հետևանքով տնից դուրս չեկող աշխարհի տարբեր երկրներից մի քանի երեխաներ նկարել են այն, թե ինչն են ամենաշատը կարոտել։ Գրել է abcnews.go.com-ը՝ նշելով, որ նրանցից շատերի ցանկությունը գրեթե նույնն է։ Կարոտում են դպրոցի ընկերներին, պապիկներին ու տատիկներին, ֆուտբոլ, բաց տարածքներ։ Տոկիոյից, Բուենոս Այրեսից, Նյու Յորքից մի խումբ փոքրիկներ դուրս են եկել պատշգամբ և իրենց նկարները ցույց են տվել ու մեկնաբանել Reuters-ի լուսանկարիչներին։
Տոկիոյում ապրող 8-ամյա Ռեկուն նկարել է իրեն տատիկի և պապիկի հետ։ Նրանք երեքն էլ ժպտում են: Ռեկուն նշել է, որ կարոտել է նրանց և ուզում է տատի տուն գնալ։ 12-ամյա ավագ քույրը՝ Յայան, նկարել է իրեն և ընկերուհուն՝ ասելով, որ ամենաշատը ընկերների հետ շփումն է կարոտել։
.jpg)
.jpg)
.jpg)
Ծաղիկները, անտառներն ու կանաչ տարածքները նույնպես երեխաների նկարներում տեղ են գտել։ Նյու Յորքում բնակվող 13-ամյա աղջիկը նկարել է այն զբոսայգին, որտեղ տնից ու դպրոցից հեռու՝ ընկերների հետ գնում էին զվարճանալու։

«Այս սահմանափակումն ինձ ստիպեց զգալ գեղեցիկ թակարդի մեջ, քանի որ ես ապրում եմ Նյու Յորքում, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելը դժվար է, երբ շրջապատում այդքան շատ մարդ կա»,- նշել է 13-ամյա երեխան:
.jpg)










