ՔՔրիստինա Մկրտչյան

Հայ-թուրքական սահմանին հսկա Եռագույն է տեղադրվել

Հայ-թուրքական սահմանին հսկա Եռագույն է տեղադրվել

Ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի՝ այսօր հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտ, Անի բերդաքաղաքի դեմ հանդիման հսկա Եռագույն է տեղադրվել։ Դրոշի բարձրությունը 24 մետր է: Այն ունի 10 մետր երկարություն և 5 մ լայնք: Տեղադրվել են նաև խաչքարեր:

Նախաձեռնությանը մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու տեղական այլ պաշտոնյաներ:

«Անշուշտ, շատ հուզիչ ու խորհրդանշական էր: Դրոշը վեր է խոյացել անմիջապես Անի մայրաքաղաքի դիմաց  ու խորհրդանշական ՝ ապրիլի 24-ին,  որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,- միջոցառման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում