ՄՄերի Եգորյան

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի, տեղափոխվում են նաև կորոնավիրուսի ախտորոշման թեստեր

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի, տեղափոխվում են նաև կորոնավիրուսի ախտորոշման թեստեր

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող Уральские авиалинии ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան՝ հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: 

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում