ՄՄարիամ Մխիթարյան

Ինչ հոտ ունի կորոնավիրուսը. Euronews

Ինչ հոտ ունի կորոնավիրուսը. Euronews

Բրիտանացի գիտնականները վստահ են, որ կորոնավիրուսը հոտ ունի, և շներին սովորեցնում են հոտով գտնել վարակակրին: Ըստ բժիշկների՝ շները բարձր ճշգրտությամբ հայտնաբերում են մալարիան, վիրուսային վարակները, նույնիսկ Պարկինսոնի հիվանդությունը և քաղցկեղի որոշ տեսակներ: Շունը զգում է հիվանդների մարմնի հոտի փոփոխությունը:

Մասնագետները վստահեցնում են նաև, որ նման աշխատանքում կենդանիներին վտանգ չի սպառնում, բայց անվտանգության նկատառումներով, այնուամենայնիվ, նախատեսված է կենդանուն պահել որոշակի հեռավորության վրա:

Ենթադրվում է, որ այս եղանակով մարզված կենդանիները կաշխատեն, օրինակ, օդանավակայաններում, երբ դրանք նորից բացվեն: Շների օգնությամբ հնարավոր կլինի հայտնաբերել վիրուսակիրներին և խուսափել հիվանդության նոր բռնկումներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում