ՌՌոզա Խաչատրյան

Մենք շարունակելու ենք պահանջել արդարություն և համամարդկային արժեքների հաղթանակ․ Սինանյան

Մենք շարունակելու ենք պահանջել արդարություն և համամարդկային արժեքների հաղթանակ․ Սինանյան

Մեր գործողություններում ելել ենք այն կանխավարկածից, որ հիշատակի հանդեպ մեր ամենամեծ հարգանքը նաև յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն է՝ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների մասին խոսելիս։ Նախարարը հավելեց, որ սահմանափակումները հաշվի առնելով ջանք չեն խնայել յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ անկախ միջոցառումների անցկացման ձևից և դրանց մասնակցության քանակից՝ չի փոխվում օրվա խորհուրդը։

«Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մի քանի սերունդների և ամբողջ հայության միասնական գործն է։ Քաղաքական պատգամն այսօրվա առավել քան ընդգծվում է իմաստով, որ մենք իրապես գտնվում ենք բավական անսովոր և դժվար պայմաններում, որը բխում է այս համավարակից։ Բայց մենք նախկինում էլ ենք ունեցել դժվարություններ և չենք դադարել մեր հարգանքը բերել նահատակներին և մեր միասնական համահայկական ձայնը հնչեցնել ցեղասպանությունների դեմ»,-նշեց Մնացականյանն ու հավելեց, որ ընտրված ձևաչափը կօգնի մասնակցություն ունենալ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին միաժամանակ և միասնական ձայնը հնչելի դարձնել։

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ նշեց, որ չնայած կորոնավիրուսը սահմանափակել է մեր հնարավորությունը ֆիզիկապես մասնակցել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, բայց ջանք չի խնայվել այնպիսի ձևաչափ որդեգրել, որը հնարավորություն կտա բարոյական մասնակցության։

«Այնպիսի ձևաչափ է որդգրվել, որ երկար ժամանակ Երևանի քնելուց հետո Սփյուռքը հնարավորություն կունենա նաև ապրիլի 24-ին ֆիզիկապես ներկա չլինելով բարոյապես ներկա լինել»,- նշեց Սինանյանը։

Թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում մենք շարունակելու ենք պահանջել արդարություն և համամարդկային արժեքների հաղթանակ՝ նշեց Սինանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում