ԱԱրման Գալոյան

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները նվազել են. ՏՄՊՊՀ

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները նվազել են. ՏՄՊՊՀ

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել,- տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գներն նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել»,- նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ: 

Այդ ապրանքատեսակների գների փոփոխությունը ներկայացված է առանձին աղյուսակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում