ԱԱրման Գալոյան

Ընտանեկան իրավիճակով պայմանավորված կնոջ մեկուսացումը կազմակերպվել է տանը. ՄԻՊ

Ընտանեկան իրավիճակով պայմանավորված կնոջ մեկուսացումը կազմակերպվել է տանը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի»իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն:

«Արտակարգ դրության օրերի դրական ելքով պատմություններից մարդկանց առօրյա հոգսերի մասին...

Ինձ էր դիմել մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր, և այդ պատճառով ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում:

Ընտանիքի պատմությունից պարզ էր, որ դիմումատուի մայրն աշխատում է արտադրամասերից մեկում, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի դեպք, բայց մայրը առանց այդ էլ մոտ մեկ ամիս չէր ներկայացել աշխատանքի, քանի որ պետք է խնամեր ծանր հիվանդություն ունեցող տատիկին։ Չնայած այդ փաստին՝ Ոստիկանության ծառայողները նրան մեկուսացման նպատակով տեղափոխել էին հյուրանոց, և դրա հետևանքով տատիկը մնացել էր առանց խնամքի և հայտնվել ծանր հոգեբանական վիճակում՝ հիվանդության սրման վտանգով:

Բողոքը ստանալուց հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել առողջապահության նախարարության հետ, տարվել է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)։

Հ.Գ. Այս օրերին թեժ գծի զանգերը ոչ միայն 4 անգամ ավելացել են, այլ նաև ավելացել են արագ արձագանքում պահանջող գործերի թիվը. հիմա 10 ստացած զանգից 8-9-ը պահանջում են արագ արձագանքում»,- գրել է պաշտպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում