ՄՄերի Եգորյան

Կանադայի գեներալ-նահանգապետը համավարակի հետ կապված ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Կանադայի գեներալ-նահանգապետը համավարակի հետ կապված ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել hանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է, բայց վստահ եմ, որ գիտությունը կգտնի լուծումը, և համատեղ կհաղթահարենք այս անտեսանելի թշնամուն:

Մենք չենք կարող ընտրել, թե երբ են դժվարությունները գալիս, բայց կարող ենք ընտրել՝ ինչպես պատասխանել դրանց ճգնաժամի ժամանակ»,- նշված է Կանադայի գեներալ-նահանգապետի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում