ԱԱրման Գալոյան

Դեսպանատունը՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացի զինակոչիկների մասին

Դեսպանատունը՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացի զինակոչիկների մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրավիրել է ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների ուշադրությունը:

«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։

Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում