ԱԱրման Գալոյան

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Հուշարձանների պահպանության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ.

Մեր պետության և ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ նվիրված աշխատանքի, հայկական հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար: Դուք զինվորներ եք, որոնց վստահված է հայկական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և ժառանգականության անխաթարության ապահովման կարևորագույն գործառույթը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր ծառայությունը:

Պատմության տարբեր փուլերում պատերազմներն ու արհավիրքները ուղեկցվում են մշակութային ժառանգության, հատկապես՝ հուշարձանների հանդեպ ոտնձգություններով և ոչնչացմամբ: Այս պայմաններում ևս դուք մշտապես կարողացել եք բարձր պահել մեր հազարամյա մշակույթի պահապանի կոչումը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ոչ միայն լավ առիթ է կատարված աշխատանքը գնահատելու, այլ նաև այդ աշխատանքի շարունակականության և արդյունավետության բարձրացման ակնկալիքները շեշտելու համար: Մեծապես կարևորելով հայկական հուշարձանների պահպանությունը որպես մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություն՝ լիահույս եմ, որ այդ ասպարեզում իրականացվող բարեփոխումները մեծապես կնպաստեն հուշարձանների պահպանության ոլորտի հետագա զարգացմանը:

Այս տարի ԻԿՕՄՕՍ-ը, որպես օրվա խորհուրդ, առաջադրել է «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը: Այո՛, հուշարձանների պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է, և ամեն հայ պիտի հուշարձանների պահապան լինի:

Եվ ուրեմն, հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետության և հայկական մշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու վեհ գործի»,- ասված է նախարարի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում