ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Worldometers կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վիճակագրությունը հետևյալն է՝

Ամբողջ աշխարհում COVID-19 վարակակիրների թիվը գերազանցում է 2 միլիոն 261 հազարը: Մահացության ցուցանիշն ավելի քան 154 հազար է, ապաքինվել են մոտ 580 հազարը:

Վարակակիրների ու մահացության ցուցանիշով աշխարհում կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա ավելի քան 710 հազար վարակակիր, մահացածների թիվը գերազանցում է 37 հազարը:

Միացյալ Նահանգներին վարակակիրների թվով հաջորդում է Իսպանիան, որտեղ գրանցվել է ավելի քան 190 հազար վարակակիր, մահացել է 20 հազար հիվանդ:

Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ կորոնավիրուսի զոհ է դարձել մոտ 23 հազար մարդ:  Եվրոպական այս երկրում վարակվել են ավելի քան 172 հազարը:

Ֆրանսիան նույնպես առաջատարների շարքում է: Այստեղ վարակակիրները մոտ 148 հազարն են, մահացության ցուցանիշը մոտենում է 19 հազարի:

Գերմանիան հինգերորդ տեղում է՝ ավելի քան 141 հազար վարակակիրներով: Այս երկրում մահացության ցուցանիշը համեմատաբար փոքր է՝ 4632:

Վեցերորդը Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում վարակակիրների թիվը հասնում է 109 հազարի: Ավելի քան 14.500-ը մահացել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում