Նոր եթերաշրջանում Առաջին ալիքը ճանաչողական հետաքրքրաշարժ հաղորդաշար է պատրաստել: Փոքրիկ հաղորդավարներ Լիլիթ Թոխատյանն ու Արեգ Գալոյանը կշրջեն Հայաստանի պատմամշակութային վայրերով, թանգարաններով ու անտիկ հուշարձաններով՝ բացահայտելով ու ներկայացնելով դրանք հեռուստադիտողին:
Առաջին թողարկման ուղղությունը Սյունիքի մարզն է: Նկարահանող խումբը եղել է Տաթեւի վանական համալիրում, ուսումնասիրել եկեղեցին ու տեղի այլ գրավչությունները:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15:50-ին










