ԱԱրման Գալոյան

Հրապարակվել է 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

Հրապարակվել է 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում: 

Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհներն ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007 հեռախոսահամարներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում