ՀՀայկարամ Նահապետյան

Ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով Վրաստան, ապա ավտոբուսներով Հայաստան կարող են վերադառնալ նաև ՀՀ քաղաքացիները

Ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով Վրաստան, ապա ավտոբուսներով Հայաստան կարող են վերադառնալ նաև ՀՀ քաղաքացիները

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 21-ին՝ ժ. 11.00-ին, Flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին:

«Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում:

Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները (բջջային հեռախոսահամար), ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected], Վրաստանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումը կազմակերպելու համար»,- հայտնում են դեսպանությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում