ՆՆարե Ոսկանյան

7016 վարակազերծում վեց օրվա ընթացքում․ ԱԻՆ

7016 վարակազերծում վեց օրվա ընթացքում․ ԱԻՆ

Մարտի 23-ից ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները ՀՀ մարզերում և Երևանում իրականացնում են ամենօրյա ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ։

Ապրիլի 10-16-ը փրկարարները հանրապետության ողջ տարածքում 2897 անգամ վարակազերծում են կատարել։

Ախտահանվել են Այրում համայնքի Բագրատաշենի անցակետը, բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, Ջերմուկի առողջության կենտրոնը, մարզպետարանների, համայնքապետարանների, եկեղեցիների, զինկոմիսարիատների, ոստիկանության բաժինների, դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքեր, ինչպես նաև՝ մշակույթի պալատներ, ծննդատներ, պոլիկլինիկաներ, բժշկական կենտրոններ և դեղատներ, շուկաներ, խանութներ, սուպերմարկետներ, գործարանների տարածքներ, տերմինալներ, բանկոմատներ, բանկային և վարկային կազմակերպություններ, բնակելի շենքեր և այլ նշանակության շինություններ:

Մինչ օրս 7016 վարակազերծում է արվել, որից 1935-ը՝ Երևանում, 5081-ը` մարզերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում