ՌՌոզա Խաչատրյան

8-րդ ծրագրով 44․698 անձի համար բանկում հասանելի է 3 միլիարդ 64 միլիոն դրամ․ Բաթոյան

8-րդ ծրագրով 44․698 անձի համար բանկում հասանելի է 3 միլիարդ 64 միլիոն դրամ․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության այսօրվա նիստում  ներկայացրեց 8-րդ և 9-րդ միջոցառումների և դրանց մասնակիցների ու հասանելի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:

«9-րդ միջոցառման մասով այսօր արդեն կփոխանցենք 20 հազար երեխայի գումար։ Այսինքն վաղը կլինի առաջին վճարումը և ամեն դիմումից հետո երեք օրվա ընթացքում դա կունենա։ 8-րդ ծրագրով 44․698 անձի փոխանցված է գումարները, դա կազմում է 3 միլիարդ  64 միլիոն։ Դրանք հասանելի են բանկում։ Երբ դրական որոշումը կայացվում է բջջային կարճ հաղորդագրություն է գնում քաղաքացում՝ հայտնելու դա»,-նշեց Բաթոյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ընդունված 13 միջոցառումները համարվեն 13 գործիք, ապա գործիքակազմը կարելի է համարել բավարար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում