ՌՌոզա Խաչատրյան

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառում․ օգնություն կստանան նպաստառու ընտանիքները

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառում․ օգնություն կստանան նպաստառու ընտանիքները

Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 13-րդ միջոցառումը ընդունելու հարցը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել  կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական դժվարությունների առաջ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Միջոցառման շահառու են 2020-ի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է։ Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30  տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլելտրական էներգիայի վճար։ Բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին կանխիկ եղանակով»,- կառավարության նիստում նշեց տիկին Բաթոյանը։

Բաթոյանը հավելոց, որ շուրջ 85 հազար ընտանիքներին օգնելու համար հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1․2 միլիարդ դրամ։

Վարչապետը ընդգծեց, որ առնվազն օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին օգնում են այս ծրագրով նաև 9--րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում