Ֆիլմի հերոս Չակ Նոլանդն աշխարհահռչակ FedEx առաքման ֆիրմայի աշխատակից է: Չակն անուղղելի բծախնդիր է: Գրասենյակի ավագ տեսուչի կյանքը րոպե առ րոպե հաշվարկված է: Սակայն այդ թանկարժեք րոպեները ո՛չ անձնական կյանքի, ո՛չ էլ սիրած կնոջ համար չեն հերիքում:
Ճակատագիրը Նոլանդին ստիպում է վերանայել իրեն հատկացված ժամանակը: Ինքնաթիռը, որով ճանապարհորդում էր Չակը, ընկնում է օվկիանոսը: Նա միակն է, ում վիճակվում է ողջ մնալ՝ հայտնվելով անմարդաբնակ կղզում: Այստեղ Նոլանդը ստիպված է անցկացնել դաժան տարիներ՝ պայքարելով կյանքի համար:
2000 թ., ԱՄՆ
Ժանր՝ դրամա, արկածային
Ռեժիսոր՝ Ռոբերտ Զեմեկիս
Դերերում՝ Թոմ Հենքս, Հելեն Հանթ, Լարի Ուայթ, Նիկ Սիրսի
Հունվարի 25-ին, ժամը 22:10-ին










