ՆՆարե Ոսկանյան

ԱՀ դատախազության հայտարարությունը Պարետի որոշումներն ապահովող միջոցառումների մասին

ԱՀ դատախազության հայտարարությունը Պարետի որոշումներն ապահովող միջոցառումների մասին

ԱՀ դատախազությունը ԱՀ պարետի ապրիլի 13-ի թիվ 3 որոշման կապակցությամբ հայտարարություն է տարածել,որոմ ասված է.

«Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության պարետի ապրիլի 13-ի թիվ 03 որոշման պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով նվազեցվել է ինչպես աշխատանքի ներկայացող դատախազների և աշխատակազմի ծառայողների թիվը, այնպես էլ աշխատանքային ժամերը:

Դատախազության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար աշխատանքի վայր ներկայանալը սահմանափակված դատախազները և աշխատակազմի ծառայողները իրենց ծառայողական պարտականությունները կատարելու են հեռավար/առցանց եղանակով:

Վերոհիշյալ սահմանափակումը կիրառվելու են մինչև ընթացիկ տարվա մայիսի 12-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ դատախազությունում շարունակվում է պահպանվել նաև քաղաքացիների ընդունելության և առձեռն դիմումներ կամ բողոքներ ստանալու սահմանափակումները»:

Միաժամանակ նշվում է, որ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում դատախազությանը դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնելու քաղաքացիների իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու համար դատախազությունում գործում են հետևյալ հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները.

ԱՀ գլխավոր դատախազություն՝ հեռ. +(37447) 943245, e-mail` [email protected],

Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ հեռ. +(37447) 97-00-11, e-mail` [email protected],

Ասկերանի շրջանի դատախազություն՝ հեռ. +(37447) 67-71-77, e-mail` [email protected]:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում