ԱԱրման Գալոյան

Ընդհանուր առմամբ կատարվել է 9095 թեստավորում. Առողջապահության նախարարություն

Ընդհանուր առմամբ կատարվել է 9095 թեստավորում. Առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1111 դեպք, որոնցից 297-ը` առողջացման, 17-ը` մահվան ելքով:

«Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք, հիվանդի կյանքը չի հաջողվել փրկել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9095 թեստավորում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում