ՆՆարե Ոսկանյան

ԱՀ ոստիկանություն է դիմել 24 մարդ, ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել

ԱՀ ոստիկանություն է դիմել 24 մարդ, ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել

Արցախում ապրիլի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ՝ ժամը 08:00-20:00-ն, ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել, տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից։

Ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 24 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել են պատասխաններ:

Նշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում