Հաղորդաշարը կօգնի բոլոր երեխաներին գտնել իրենց հետաքրքրող ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց շուրջ չեն էլ մտածել: Գունեղ ու ստեղծագործ մոլորակում հմուտ ձեռքեր ունեցող հաղորդավարներ Աղասին և «Մանկական եվրատեսիլ- 2014»-ի հայաստանյան պատվիրակ Բեթթին կպատրաստեն զարմանալի իրեր ու խաղալիքներ:
Հաղորդման շրջանակներում կցուցադրվի նաեւ «Ֆիքսիկներ» հետաքրքիր եւ զվարճալի մուլտֆիլմը, որը կօգնի դառնալ ավելի բանիմաց:
Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15:55-ին










