ՄՄարի Կոստանյան

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրների մասին պետք է տեղյակ պահեն դեսպանությանը

ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրների մասին պետք է տեղյակ պահեն դեսպանությանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել։

«ՌԴ-ում գտնվող և նոր տիպի կորոնավիրուսուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ։

Միևնույն ժամանակ նշենք, որ որոշ քաղաքացիներ դիմում են ՀՀ տարբեր մարմիններ՝ ներկայացնելով ոչ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ առկա հարցերի և դրանց կարգավորման հրատապության մասին, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում բարձրաձայնվող խնդիրների համապարփակ գնահատման և հնարավորության սահմաններում հասցեագրման հարցում։

Հայտնում ենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիներին օժանդակելու և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելու, այդ թվում նաև՝ առաջնահերթ կարիք ունեցող քաղաքացիներին հնարավոր կացարանով ապահովելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում