Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

Մեծ եղեռնի զոհերի  ոգեկոչման միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին են պատրաստվում աշխարհի տարբեր երկրների հայաշատ քաղաքներում: Ոգեկոչման տարբեր միջոցառումների են պատրաստվում նաև Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցները:

Հիշատակի համերգների ցանկն օրերս համալրվեց ևս մեկով: Շարքի մաս կազմող Հայաստանի ականավոր ձայներ խորագրով համերգն անցկացվել է Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:

Պետերբուրգյան ֆիլհարմոնիայի բեմում հանդես եկան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Անահիտ Մխիթարյանը, Քրիստինե Սահակյանը, Պերճ Քարազյանը եւ Հովհաննես Ներսեսյանը:

Միջոցառումների շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական այգում  հայկական խաչքար է տեղադրվել: Այգին շուտով կվերանվանվի «Երևանյան», իսկ խաչքարի հարևանությամբ հաջորդ տարի կտեղադրվի Կոմիտաս վարդապետի արձանը:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում