ՆՆարե Թադևոսյան

Մահացած պացիենտներն ունեցել են երկկողմանի ծանր թոքաբորբ, քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Մահացած պացիենտներն ունեցել են երկկողմանի ծանր թոքաբորբ, քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Այսօրվա տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ կան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում