ՄՄարիա Գաբրիելյան

Խորհրդարանն ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժանձնակազմի համալրման նախագիծը

Խորհրդարանն ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժանձնակազմի համալրման նախագիծը

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրինագծերի փաթեթը։ Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր։ 

Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և ծառայությունների սպասարկման նպատակով օգտագործել իրենց լիցենզիայով չնախատեսված  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունները ևս:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ նախատեսվում է նաև ներգրավել կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներին, այդ թվում՝ կլինիկական  օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Նախատեսվում է նաև լրացուցիչ մահճակալային ֆոնդ ձևավորել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում