ՌՌոզա Խաչատրյան

Ըտենց բան չկա, նստեք՝ իմացեք․ Միքայելյանը՝ կալանավայրերում սահմանափակումների մասին

Ըտենց բան չկա, նստեք՝ իմացեք․ Միքայելյանը՝ կալանավայրերում սահմանափակումների մասին

Խորհրդարանում  թեժ քննարկումներկի առիթ դարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլթ Մակունցը նշեց, որ խմբակցությունը նախագծին դեմ կքվեարկի, քանի որ «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած առաջարկները չունեին որևէ հիմնավորում, հաշվարկ և վերլուծություն։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցությունը հարցին ձեռնպահ է քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ, անդրադառնալով Մարուքյանի ասածին, թե կալանավայրերում դատապարտյալներին արգելում են դուրս գալ, շրջել՝ նշեց, որ նման բան չկա։

«Ըտենց բան չկա։ Ախր պիտի նստես, որ իմանաս։ Ես երկու տարի նստել եմ Ազգային անվտանգության նկուղում, ամեն առավոտ հանել, ման են տվել։ Ըտենց բան չկա։ Նստեք՝ իմացեք»,- նշեց Միքայելյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում