ՄՄերի Եգորյան

Գեղարքունիքում գրանցված՝ կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է․ մարզպետ

Գեղարքունիքում գրանցված՝ կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2 օր առաջ գրանցված՝ կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատկապես, հետևել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։

Առողջ եղե'ք...»,- գրել է մարզպետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում