ԱԱրման Գալոյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշ դեպքերում արգելանք չի կիրառի. նախարար

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշ դեպքերում արգելանք չի կիրառի. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այդ ընթացքում կսահմանափակվի Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

«Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը:
Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
Նշածս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո»,- տեղեկացրել է նախարարը՝ Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում