ՆՆարե Ոսկանյան

Կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժսպասարկում իրականացնող անձնակազմը կընդլայնվի․ ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

Կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժսպասարկում իրականացնող անձնակազմը կընդլայնվի․ ԱԺ-ն նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ

ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց և 115 կողմ ձայնով ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու օրինագծերի փաթեթը։

Ըստ այդմ, նախագծերի փաթեթով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և ծառայությունների սպասարկման նպատակով օգտագործել իրենց լիցենզիայով չնախատեսված  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների  կարողությունները ևս: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախատեսվում է նաև ներգրավել կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց  բժշկական ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներին, այդ թվում՝ կլինիկական  օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Նախատեսվում է նաև լրացուցիչ մահճակալային ֆոնդ ձևավորել։

Ավանեսյանն ընդգծեց, որ մասնագետները կառավարության սահմանված կարգով  անցնելու են վերապատրաստում, և կնքվելու է աշխատանքային պայմանագիր՝ սահմանված կարգով։

ԱԺ նախագահը արտահերթ նիստի նախագծերի առաջին ընթերցումից հետո, տեղեկացրեց, որ երեք ժամ է տրամադրվում գրավոր առաջարկների համար։ Ասաց՝ 3 ժամը լրանալուն պես գլխադասային  առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կարող է նիստ գումարել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում