ԼԼիլիթ Սեդրակյան

NCDC-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվում են կորոնավիրուսի ախտորոշման հետազոտություններ

NCDC-ի Վանաձորի մասնաճյուղում իրականացվում են կորոնավիրուսի ախտորոշման հետազոտություններ

NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի  Վանաձորի մասնաճյուղում արդեն 2 օր է իրականացվում են կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նա նշել է, որ մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում