ՄՄերի Եգորյան

Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը

Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մեկնարկել է Մոսկվայից Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը: Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։

Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- տեղեկացնում են դեսպանատնից։

Հաշվառում անցած ՀՀ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայանում դեսպանության աշխատակիցները շնորհավորել են Սուրբ Հարության տոնի առթիվ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում