ՆՆարե Ոսկանյան

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով, այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, որոնք բոլորն էլ հոսպիտալացվել են: Անդրադառնալով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցին, Հարությունյանը  նշել է, որ մոտ 30 քաղաքացի մեկնելու ցանկություն է հայտնել, սակայն այժմ նման հնարավորություն չկա:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգևորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին և նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին: Այժմ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը:

Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին չարտերային չվերթ է իրականացրել Երևանից, որտեղից Կիև է մեկնել Ուկրաինայի և Հայաստանի 92 քաղաքացի: Չվերթն իրականացվել Է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում