ՌՌոզա Խաչատրյան

Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին և 9-ին կանցկացվեն միայն արարողակարգային միջոցառումներ․ վարչապետ

Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին և 9-ին կանցկացվեն միայն արարողակարգային միջոցառումներ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց՝ ապրիլի 24-ին և մայիսյան եռատոներին նախատեսված միջոցառումներն ու քաղաքացիների մասնակցությունը դրանց պետք է սահմանափակվեն։ 

«Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ։ Նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին։ Ակնհայտ է, որ եթե մենք այդ միջոցառումները թույլ տանք սովորական ընթացակարգով, մենք կունենանք համավարակի անվերահսկելի բռնկում»,- նշեց վարչապետն ու խնդրեց ըմբռնումով մոտենալ, քանի որ այս որոշումները կայացվում են հանուն քաղաքացու և ոչ թե ի հեճուկս։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցուն, որ արտակարգ դրությունից ելնելով՝ հավատացյալներին կոչ է արել տանը մնալ և Սուրբ Զատկի տոնն առանց հավատացյալների է անցկացնելու։

Վարչապետը նշեց, որ առաջիկայում հանրային տրանսպորտի աշխատանքը բացարձակապես կարգելվի։ Տրանսպորտային ծախսերն ու փոխադրումները պետք է հոգան գործատուները՝ նշեց վարչապետը։ Միջմարզային երթևեկությունը նույնպես դեռ արգելված կմնա։ Տաքսիների գործունեույթունը թույլատրվելու է։

Վարչապետը, անդրադառնալով Հայաստանում գրանցված դեպքերի վիճակագրությանը՝ նշեց, որ մեր ակտիվ դեպքերը մոտ 750-ն են, արձանագրվել է 13 մահ։ Հիվանդների միջին տարիքը 42-ն է, մահացողներինը՝ 75-ը։ Վարչապետը կոչ արեց մնալ արտակարգ ռեժիմի տրամաբանության մեջ և չվտանգել ռիսկային խմբում գտնվող մեր հայրենակիցների կյանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում