ԱԱրման Գալոյան

Հեռավար ուսուցման փորձեր մինչև արտակարգ դրությունն էլ եղել են. ԿԳՄՍ փոխնախարար

Հեռավար ուսուցման փորձեր մինչև արտակարգ դրությունն էլ եղել են. ԿԳՄՍ փոխնախարար

ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովը հեռավար քննարկում է անցկացրել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով:

Քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ հեռավար ուսուցման փորձեր մինչ այս իրավիճակն արվել են, սակայն ստեղծված հանգամանքները ստիպել են, որ միանգամից անցում կատարվի հեռավար կրթության ձեւաչափին:

Նշվել է, որ նախարարությունն ուսումնասիրում է այլ երկրների փորձն ու ուղեցույցները, համագործակցում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ արդյունավետորեն իրականացնելու հեռավար կրթությունը:

Անդրեասյանի խոսքով՝ այսօր կարիք կա տեխնիկական սարքերի և ինտերնետային կապի, որոնց ձեռքբերման նպատակով  քննարկումներ են անցկացվում:

Նախարարությունը նախաձեռնել է նաև ուսուցիչների մեթոդական աջակցության դասընթացներ, գործում են նախարարության թեժ գիծն ու համակարգչային սպասարկման թեժ գիծը:

Նախարարությունը տվյալներ է ստանում, որ տեսադասերին հետևում են ոչ միայն աշակերտները, այլև շատ այլ քաղաքացիներ, ինչը դրական միտում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում