ՌՌոզա Խաչատրյան

Այս օրերին թանկացում անողները կենթարկվեն ընդհուպ քրեական պատասխանատվության․ Գևորգյան

Այս օրերին թանկացում անողները կենթարկվեն ընդհուպ քրեական պատասխանատվության․ Գևորգյան

Տնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ Հայական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Պատասխանատվության չափերը բավական մեծ են և բավական խիստ։  Գերիշխող դիրքի կամ շուկայական իշխանության չարաշահման կամ մոնոպոլ դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեպքում տնտեսվարող սուբյեկտները մինչև նախորդ տարվա ամբողջ հասույթի 10 տոկոսի չափով կարող են տուգանվել։  Հակամրցակցային համաձայնության գալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են տուգանվել նախորդ տարվա ամբողջ հասույթի 5 տոկոսի չափով։ Եթե տնտեսվարողները չարաշահեն իրենց գերիշխող դիրքը և այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավել շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- նշեց Գևորգյանը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության պայմաններում նման խախտումները կդիտվեն որպես ծանրացնող հանգամանք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում