ՆՆարե Ոսկանյան

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներ ԱՀ Ասկերանի շրջանում

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներ ԱՀ Ասկերանի շրջանում

Արցախի համայնքներում կիրառվում են քլորակիր սարքեր և ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած ախտահանող միջոցները։

Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի աշխատակիցները համայնքների ղեկավարներին մեթոդական ուղեցույցներ են բաժանել:

«Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները համաճարակաբանության և հիգիենայի բաժնի ախտահանողների հետ համատեղ՝ Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում  ախտահանման աշխատանքներ են իրականացրել։

Շաբաթվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև շրջանի համայնքներում, հիմնարկ-ձեռնարկություններում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում