ՎՎարդուհի Բալյան

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից․ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց երեխաների համար

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից․ ՄԻՊ-ը հրապարակել է ուղեցույց երեխաների համար

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։ 

«Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։

Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդելու մտերմությունն ու աջակցելու միմյանց:

Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագիր տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:

https://www.mindheart.co/ կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում