ՌՌոզա Խաչատրյան

Ուկրաինայում հայ համայնքի առնվազն մեկ վարակված ներկայացուցիչ կա

Ուկրաինայում հայ համայնքի առնվազն մեկ վարակված ներկայացուցիչ կա

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանն ասել է, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 1978 թվականին ծնված և Խերսոնում բնակվող Ուկրաինայի ազգությամբ հայ քաղաքացու մոտ: 

Հարությունյանը UA-Report.info-ի հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել երեքի՝ բոլորն էլ կորոնավիրուսով վարակվածի ընտանիքի անդամներ:

Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ մյուս ազգերի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

«Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական ու խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող՝ տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ասել է նա:

Գործադիր տնօրենն ընդգծել է, որ համաճարակի տարածումը կանդրադառնա նաև համայնքի միջոցառումների անցկացման վրա, որոնք պլանավորվել են ընթացիկ տարում: «Օրինակ, միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում, հասկանալի պատճառով կիրականացվեն ոչ այնքան մեծ մասշտաբով, ինչպես ի սկզբանե նախատեսվել էր»,- ընդգծել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում