ՎՎարդուհի Բալյան

Երևան-Պեկին-Երևան հատուկ չվերթն իրականացրել են ՊՆ փորձառու օդաչուները

Երևան-Պեկին-Երևան հատուկ չվերթն իրականացրել են ՊՆ փորձառու օդաչուները

Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչպես նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։

«Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը՝ ապահովելով պատասխանատու բեռի արագ և անվտանգ փոխադրումը։

Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի և հրամանատարության բարձր գնահատանքին»,- գրել է Շ․Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում