ԱԱրման Գալոյան

Թոքերի օդափոխման 120 սարք, 60 000 թեստ. հատուկ չվերթով Հայաստան կբերվեն բժշկական պարագաներ

Թոքերի օդափոխման 120 սարք, 60 000 թեստ. հատուկ չվերթով Հայաստան կբերվեն բժշկական պարագաներ

«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը:

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի, որոնք անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»,- տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում