ԼԼիլիթ Սեդրակյան

Նվիրատվություններ՝ Հայ Առաքելական Եկեղեցու 3 թեմից

Նվիրատվություններ՝ Հայ Առաքելական Եկեղեցու 3 թեմից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ թեմակալ առաջնորդներին ուղղած շրջաբերական գրությանն ընդառաջ, որով կոչ էր ուղղվել հովվական խնամքի և իրենց երկրներում նեղության մեջ հայտնված հայորդիներին զորակցելու հետ մեկտեղ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնելու հայրենիքին՝ համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքներն հոգալու համար, տարբեր թեմերից, այդ նպատակով, ընծայաբերումներ են փոխանցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ներկայումս նվիրատվություններ են ստացվել երեք թեմից։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և Եգիպտոսի հայոց թեմից փոխանցվել է 20-հազարական ԱՄՆ դոլար՝ առողջապահական ոլորտում անհրաժեշտ պետքերի համար։

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը նվիրաբերել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ կրթական ծրագրերի օժանդակության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում