«Henley&Partners» ընկերության վերլուծաբանները կազմել են աշխարհի երկրների անձնագրերի վարկանիշային ցանկ, որը որոշում է այդ փաստաթղթերի սեփականատերերի ազատ տեղաշարժման մակարդակը:
Այս ինդեքսի համաձայն, Հայասատանի Հանրապետությունը զբացերել է 80-րդ տեղը՝ նախորդ վարկանիշային ցանկի համեմատ բարելավելով դիրքերը չորս կետով: ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 63 երկիր:
Վարկանիշի թարմացման ժամանակ Հայաստանի քաղաքացիների համար վիզայի ստացման անհրաժեշտությունը չեղարկել է Չինաստանը, Սերբիան ու Կատարը:
Ռուսաստանը 118 երկրի հետ վիզայի ազատականացված ռեժիմով վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 51-րդ տեղը: Վրաստանը՝ 116 երկրի հետ առանց վիզային ռեժիմի՝ 53-րդ տեղը, Ադրբեջանը՝ 76-րդ տեղը՝ առանց վիզայի 67 երկրներով:










