Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ` և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ: Նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը` Գարիկը (Միշո)։
Վերջինս պատրաստվում է պոկերի առաջնության եզրափակիչ փուլին, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել։ Գարիկը դիմում է Մուշոյի (Հովհաննես Ազոյան) օգնությանը։ Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում ու գլխավոր հերոսը հայտնվում է անսովոր իրավիճակներում` զվարճալի, վտանգավոր, ռիսկային։
2012 թ, Հայաստան, Շարմ
Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Ժանր՝ կատակերգություն
Դերերում՝ Հովհաննես Ազոյան, Միքայել (Միշո) Աբրահամյան, Արտաշես Ալեքսանյան, Լիլի Էլբակյան, Լուիզա Ներսիսյան, Խորեն Լևոնյան
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18:10-ին
Կրնկությունը՝ լուսադեմին, ժամը 08:00-ին










