ՌՌոզա Խաչատրյան

Ապրիլի 7-ը նաև Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը նաև Առողջության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948-ին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր՝ նշված է ՀՀ առողջապահության նախարարության կայքում։

Օրը նշելը նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով՝ կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ:

2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին՝  նշված է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։

Բոլորիս անունից երախտագիտության խոսքեր ենք ուղղում այս օրերին մասնագիտական պարտքը կատարող մեր բուժաշխատողներին: Պինդ և առողջ եղեք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում