ՄՄարի Կոստանյան

Հրաձգություն Ուկրաինայում. տուժել է 4 ոստիկան. РИА Новости

Հրաձգություն Ուկրաինայում. տուժել է 4 ոստիկան. РИА Новости

Ուկրաինայում զինված տղամարդը փակվել է տանն ու կրակել իրավապահ մարմինների ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 4 ոստիկան: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունից՝ գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ոստիկանություն ահազանգ էր հնչել տեղաբնակներից մեկի՝ հարևանի հետ վեճի մասին, որի ժամանակ վերջինը սպառնացել էր հրազեն կիրառել: Իրավախախտը հրաժարվել էր ենթարկվել դեպքի վայր մեկնած իրավապահների հրահանգներին:  Զինված անձին վնասազերծելիս ոստիկանները հրազենային վնասվածքներ են ստացել: Հանցագործը նույնպես վիրավորվել է: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում