ՆՆարե Ոսկանյան

Մենք վճռական ենք դատական բարեփոխումները մինչև վերջ տանել, այդ թվում՝ լուծել ՍԴ-ի թնջուկը․ վարչապետ

Մենք վճռական ենք դատական բարեփոխումները մինչև վերջ տանել, այդ թվում՝ լուծել ՍԴ-ի թնջուկը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելով՝ անդրադարձավ դատական բարեփոխումներին։

Վարչապետը նշեց, որ Դատական օրենսգրքում տեղի ունեցած համապատասխան փոփոխություններն արդեն իսկ ընդունվել են խորհրդարանում, և նախագահի կողմից ստորագրվելուց հետո կսկսվի դատական բարեփոխումների նոր փուլը։

«Դատական համակարգի բարեփոխումների մի նոր փուլ կթևակոխենք, շատ կարևոր փուլ, որտեղ դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, և դատական համակարգի հակակոռուպցիոն քաղաքականությունն ավելի խիստ ռելսերի վրա կդրվի։ Նույնիսկ ճգնաժամից առաջ բոլոր միջազգային զեկույցներում նշվում էր Հայաստանի՝ համաշխարհային մակարդակով շատ բարձր տնտեսական ցուցանիշը, նաև ընդգծվում էր, որ տնտեսական բարեփոխումների և տնտեսական աճի զարգացման հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի էֆեկտիվ  բարեփոխումներ։ Մենք վճռական ենք դատական բարեփոխումները մինչև վերջ տանել, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի թնջուկը լուծել։ Ինչպես հայտնի է՝ այդ կապակցությամբ հանրաքվե է նշանակված»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում